Իրանի նախագահի աճյունը հուղարկավորության համար բերվել է հայրենի Մաշհադ քաղաք
Ավիավթարից մահացած Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի աճյունը տեղափոխվել է հայրենի Մաշհադ քաղաք, որտեղ նրան կհուղարկավորեն, հայտնում է IRNA-ն։
Գործակալությունը տեղեկացնում է, որ օդանավակայան են եկել մեծ թվով մարդին՝ այդ թվում պետական և տեղական պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքի բնակիչներ: Նրանք ծաղկաթերթիկներ են նետել երթի ժամանակ։ Ռայիսիի հրաժեշտի արարողություններ են անցկացվել են երկրի մի քանի քաղաքում:
Նախագահին, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմեթիին և Թավրիզի նահանգի այաթոլլա Ալի Հաշիմին, որոնք նույնպես եղել են կործանված ուղղաթիռում, կհուղարկավորվեն Իմամ Ռեզա դամբարանում՝ մայիսի 23-ի երեկոյան։
23 Մայիս, 2024 20:00
620
Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից. Բաղայի
12 Հոկտեմբեր, 2026 13:29
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցությունները շարունակելու մասին
12 Հոկտեմբեր, 2026 13:17
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը վառելիքի ոլորտում
12 Հոկտեմբեր, 2026 12:44