Ռուս պրոպագանդիստը ճիշտ էր ասում՝ հատկացված միլիոնները կերել եք, տակը թողել նույն ողորմելի ինֆո-փուչիկը. Ալեքսանյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ վայրէջք կատարեցինք Զվարթնոցում։ Անդրանիկ Քոչարյանի հետ վերադառնում էինք Սոֆիայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներից ու առաջին լուրերից մեկը, որ կարդացի սա էր։
Դու մի ասա Վիեննայի օդանավակայանում՝ դեպի Հայաստան չվերթին սպասելիս ինչ-որ մեկը նկարել է ինձ ու պարոն Քոչարյանին, սրանք էլ ոչ ավել ոչ պակաս որոշել են նկարը տեղադրել ու սուտ լուր տալ, թե իբր «հեռանում ենք Հայաստանից»։
Վայ ձյուն գա ձեր գլխին էլ, ձեր պատվիրատուի գլխին էլ, ձեր պատվիրատուի պատվիրատուի գլխին էլ։
Ռուս պրոպագանդիստը ճիշտ էր ասում՝ էլի հատկացված միլիոնների կերել եք, տակը թողել նույն ողորմելի ինֆո-փուչիկը՝ ձեզ իսկապես սազական»:

28 Մայիս, 2024 16:30
1166
Վահագն Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները
15 Հոկտեմբեր, 2026 18:29
Ձեզ ձեռք չի տալիս, որ ՀՀ-ն անկախ է և կազմակերպում է միջոցառում, որին մասնակցելու են 190 երկրներից
12 Հոկտեմբեր, 2026 11:54
Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ
08 Հոկտեմբեր, 2026 09:57
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ
04 Սեպտեմբեր, 2026 19:32
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27 Օգոստոս, 2026 22:53
Ի՞նչ կապ ունեք Tandem payments-ի խոշոր յուրացման և դատական գործերի հետ. Ալեքսանյանը՝ Մանուկյանին
20 Օգոստոս, 2026 19:33