Թայվանի անկախությունը հավասարազոր կլինի պատերազմի․ Չինաստանի ՊՆ

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանը հայտարարել է, որ Չինաստանի և Թայվանի վերամիավորումը հնարավոր չէ կասեցնել։ Նա մեկնաբանել է Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի պաշտոնի ստանձնումը:
Խոսնակը շեշտել է, որ կղզու անկախությունը հավասարազոր է պատերազմի։
«Հայրենիքի վերամիավորումը պատմական միտում է, որը հնարավոր չէ կասեցնել։ Թայվանի անկախությունը հավասարազոր է պատերազմի, բաժանումը խաղաղության բացակայությունն է»,- ճեպազրույցում ասել է Ու Ցիանը:
Նշենք, որ Չինաստանի բանակն անցած շաբաթ զորավարժություններ է անցկացրել Թայվանի շրջակայքում գտնվող ջրային և օդային տարածքներում՝ շրջապատելով կղզին:
30 Մայիս, 2024 19:06
317