Վերջին օրերին համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի հիմքում հեշտ գումար աշխատելու վերաբերյալ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կեղծ հարցազրույցն է:

Այս մասին հայտնել են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի կեղծ էջում հրապարակված հարցազրույցում հաղորդավարն իբրև թե բացահայտում է մի կայք, որի միջոցով փոքր ներդրում կատարելով` հնարավոր է մեծ գումարներ վաստակել:

Իրականում նման հարցազրույց հաղորդավարը չի տվել, և վերջինիս անունից տարածվող կոչը կեղծ է, ու անցնելով նշված հղումով՝ առկա են անձնական տվյալների ու ֆինանսական միջոցների կորստի վտանգ:

Կոչ ենք անում չհավատալ նման հրապարակումներին, և որևէ կայքում գրանցվելուց առաջ ստուգել հրապարակման իսկությունը ու վերջինիսի արժանահավատությունը»,- ասված է գործակալության ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

1554