Տիղմից մաքրման աշխատանքներ են կատարվում առաջին օրերին Ալավերդի համայնքից կտրված բնակավայրերում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Բնակիչները կամավորների օգնությամբ մի քանի օր է դեռ շարունակում են մաքրել իրենց տները»,- գրել է նա։

Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է զոհվել, տեղի են ունեցել ճանապարհների և երթուղիների զանգվածային փլուզումներ։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։

144