Թալին համանքի ղեկավար Տավրոս Սափեյանը գրում է.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրերս տեսանյութ էր տարածել Բագրատ Գալստանյանի գլխավորած՝ դեպի Գյումրի ավտոերթից՝ կից գրառմամբ․ «Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը»։ Տեսանյութը տարածում գտավ նաև մամուլում։

Նման վերտառությամբ նյութն ավելի է ցածրացնում դրա հեղինակներին ու պատասխանատուներին, քանզի մի ամբողջ համայնքի ժողովրդին անարժանապատիվ համարելն ու մի քանի հոգուն արժանապատիվ կնքելը շատ մեղմ ասած ճիշտ չէ, և արտացոլում է այս շարժման ղեկավարների ու այն իրականացնողների վերաբերմունքը ժողովրդի հանդեպ։

Ստացվում է, որ այդ մի քանի հոգով է սկսվում և ավարտվում արժանապատվությունը Թալինում։

Անդրադառնալով այս անհեթեթությանը` ուզում եմ ասել, որ Թալինում ապրող յուրաքանչյուր բնակիչ ունի արժանապատվություն ու թասիբ` այլ հարց է թե այսօրվա հակապետական շարժման «գլխավոր հովանավորները» և նրանց «սպասավորները» ինչի հետ են ասոցացնում արժանապատիվ և արժանապատվություն բառերը, չեմ կարծում, թե արժանապատվություն է մինչ օրս համայնքի ու պետության շնորհիվ ձեռք բերածները սեփական բակերում պահելը և պետականամետ գործունեությունից կիլոմետրերով հեռու գտնվելը․․․

Սիրելի՛ թալինցիներ, դուք արժանապատիվ եք ձեր ամենօրյա արդար աշխատանքով, ձեր կատարած ճիշտ ընտրություններով ու ձևավորած արժեհամակարգով, այսօր ձեզնից յուրաքանչյուրը տարբերակում է վատը լավից, ճշմարտությունը՝ կեղծիքից, պետությունն ու հայրենիքը սիրողին՝ այն սեփական շահին ու ամբիցիաներին ստորադասողներից։

Ես հպարտ եմ, որ այսօր մեր համայնքում ապրում են գիտակից ու պետականամետ բնակիչներ, ովքեր հստակ գիտակցում են թե ինչ է կատարվում իրենց շուրջ։

1133