Քըլըչը և Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր
![](https://araratnews.am/admin/images/1717586168.jpg)
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն ընդունել է ԱՄՆ պետդեպի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։
Հանդիպմանը քննարկվել է Կովկասում կայունության բարձրացմանը և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
05 Հունիս, 2024 19:16
307