ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ խաղաղապահների ներկայությունը սահմանվում է հինգ տարով, կարող է երկարացվել ևս հինգ տարով, եթե վեց ամիս առաջ կողմերից որևէ մեկը այլ բան չառաջարկի, դա կօգնի, որպեսզի իրավիճակը հանդարտվի։ Բոլոր փախստականներն ու տեղահանվածներն իրավունք ունեն վերադառնալ Ղարաբաղ, անհրաժեշտ է զբաղվել կրոնական օբյեկտների ու մշակութային ժառանգության հարցերով: Լավրովը հույս է հայտնել, որ հինգ տարին հիմք կստեղծի հետագա առաջընթացի համար, համենայն դեպս, հակամարտող կողմերը շահագրգռված են ռուս խաղաղապահների ներկայությամբ: Անդրադառնալով Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկարայի գործառույթները սահմանափակվելու են Ադրբեջանում ստեղծվելիք ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեության շրջանակներում, կենտրոնն աշխատելու է հեռավար, հետևելու է հրադադարի պահպանմանը, իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ ու ՊՆ նախարարների հայտարարություններին, ապա թուրք խաղաղապահները Ղարաբաղ չեն մեկնելու: Լավրովի խոսքով՝ պետք է առաջնորդվել նրանով, ինչ գրված է թղթի վրա, որը լարված բանակցությունների արդյունք է:

 

 

1220