Ladaniva խումբը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ, այս անգամ՝ ռումինական ելևէջներով (տեսանյութ)
![](https://araratnews.am/admin/images/1717750303.jpg)
Ladaniva խումբը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ, այս անգամ երգելով ռումիներեն՝ ռումինական ելևէջներով:
«Saraiman»-ն երգը խմբի յութուբյան էջում 16 ժամվա ընթացքում արդեն իսկ ունի գրեթե 100 հազար դիտում և հարյուրավոր մեկնաբանություններ:
Մեկնաբանությունների դաշտում երգչուհու և խմբի երկրպագուները կիսվում են իրենց հիացմունքով, երգի հետ կապված գեղեցիկ զգացողություններով, տպավորություններով:
Մասնավորապես՝ նրանք գրում են, որ Հայաստանը և հայ ազգը պետք է հպարտ լինի Ժակլինի նման երգչուհի ունենալու համար, և որ Ladaniva խումբը ամենագեղեցիկն է, որը միավորում է բոլոր ազգերին՝ իր պարզ ու հաճելի կատարումներով:
07 Հունիս, 2024 16:51
1604