Թող իրենք իրենց պարտավորությունները վերջին 2-3 տարվա ընթացքում կատարեն, ռուսերեն ասեմ, որ հասկանան՝ «чья бы корова мычала, их корова бы молчала»։ Ով խոսի, իրենք թող սուս մնան, ՀԱՊԿ պարտավորություններ.  լու՞րջ իրենք մեզնից պարտավորություն են ուզում, լրագրող Կարինեին հարցրեք, ինքը ձեզ կասի, թե քանի տեղում են ադրբեջանցիները ներխուժել Հայաստանի տարածք, որը նաև ՀԱՊԿ տարածք է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը:

«Ընդդիրմությանը հարցրեք, շատ լավ կասի, էդ իրենք իրենց պարտավարությունները դորդուբեշ արեցին ժողովրդավարական լեզվով ասած, ինչ, փողը չե՞նք տվել։ Ինչի՞ համար, ինչի՞ համար, որ սեպտեմբերին Ադրբեջանը 15 տեղից հարձակվել էր ԼՂ-ի վրա, Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ էր անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել խաղաղություն, այն դեպքում, որ Հայաստանը որևիցե բան չէր անում, և ընդդիմությունը մեզ մեղադրում էր դրա համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ըննդիմությունը ՌԴ-ի աջակցությունը ունի պասերով. «Պասերով, պասերով աշխատվող բան է և նպատակը Հայաստանում նոր իշխանություն ստեղծելն է և դա գաղտնիք չէ որևէ մեկի համար»:  

 

644