Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով տուժածներ չկան:

Նշված հատվածում պարեկները անցել են ուժեղացված ծառայության:

425