Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նախկին ուղեգիծն էր՝ Ավան /սկիզբ/ - Բաբաջանյան-Աճառյան-Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես, իսկ հետադարձը՝ Գր. Լուսավորիչ – Մաշտոցի խող. – Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով մինչև Ավան:

Փոփոխված ուղեգիծն է՝ Ավան /սկիզբ/ - Բաբաջանյան-Աճառյան-Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Գյուլբենկյան – Հր. Քոչարի – Վ. Վեհափառի փողոցներ – Կոմիտասի պող., այնուհետև նախկին ուղեգծով մինչև Ավան:

298