Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, նոյեբերի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

27 Հոկտեմբեր, 2026 15:15
70