Սուտն ու կեղծիքը այսօր այն մակարդակի է հասել հատկապես քաղաքական դաշտում, որ չենք կարողանում դրան չանդրադառնալ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

«Խոսելու եմ հենց սրբազան ստի շարժումից, քանի որ այս  շարժումը, սկզբից էլ ակնհայտւ էր, որ դատապարտված է մերժման հասարակության լայն շրջանակների կողմից, քանի որ օրակարգը հենց սկզբից կեղծ էր, այսինքն իրականում բացակայում էր»,- ասաց նա:

Նա նշեց, որ ասում են, թե Փաշինյանը ևս ուզում էր հանդիպել Գալստանյանին, բայց վերջինս մերժել է: «Կերազեք նման բան լիներ, որ գոնե խոսելու առիթ ունենայիք»,- ասաց նա և նշեց, որ ստերի բազմազանությունը անվերջ կարելի է թվել:

«Ողբերգություն է, երբ սեփական եկեղեցու որոշ հոգևորականներ դրսի հովերին տրված դուրս են եկել պետության դեմ, ողբերգություն է, որ  հոգևոր կյանքը ձախողող հոգևոր առաջնորդը հավակնում է քաղաքական առաջնորդության և ատելություն ու սուտ է սերմանում»,- ասաց նա:

516