Դատական իշխանությունը ոչ թե քաղաքական հայտարարություններ է անում, այլ երբ գործը գալիս է դատարան, ստանում է արդար դատավճիռ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

«Դատարանները օր օրի առողջանում են և ապահովում են արդարադատություն և շատ շատերը կստանան արդար և անկողմնակալ պատիժներ, եթե նրանք խախտել են օրենքները»,- ասաց նա և նշեց, որ երբ գործը գա դատարան, բոլորը կտեսնեն արդար դատավճիռ:

«Այսօր եռաստիճան դատական համակարգում հաղթում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, պարտվում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Բոլոր իշխանությունների օրոք էլ դրվել են դրական քայլեր դատական իշխանությունում, բայց երբեմն դրվել են բացասական ականներ, և մենք հիմա ապահովում ենք, որ  ականները հանվեն և դրական անկյունաքարերը շատանան»,- ասաց նա և նշեց, որ միանձնյա երևույթներ չկան, քանի որ հրահանգավորումներ չկան:

225