Հիմա էլ կարող եմ պնդել, որ իմ ճանաչած վարչապետը միշտ եղել է, և  այսօր էլ ճանաչում եմ այդպիսին,  ազնիվ և կոռուպցիայի դեմ ամենամեծ պայքարողներից մեկը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

«Անկախ նրանից, որ ես զբաղեցնում եմ դատական իշխանությունում անկախ պաշտոն և բնական է, որ որևէ այլ խորհրդանիշ, քան Սահմանադրությունը, զինանշանը և մեր դրոշը, իմ աշխատասենյակում չկա, գործընկերների հանդեպ հարգանքը, իրենց ճանապարհի հանդեպ վերաբերմունքը պահպանվել է»,-ասաց նա:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ որևէ մեկը միայնակ չի կարող վերացնել կոռուպցիան, սակայն նշեց, որ ՀՀ երեք իշխանություններն ունեն զրո հանդուրժողականություն կոռուպցիոն երևույթների դեմ: Նա վստահաբար ասաց, որ գտնում է, որ չկա Հայաստանում քաղբանտարկյալ:

386