Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Տուրլիխանովիչ Սուլթանովի հետ:

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանությունը, ներմուծման մաքսային, հատուկ, հակադեմպինգային և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման այլընտրանքային մեխանիզիմները, աուդիտորական գործունեության ու հաշվապահական հաշվառման ոլորտներում առկա համաձայնագրերի նախագծերը:  

Նախարարը նշել է, որ 2024 թ. ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահությունը ավելի է պարտավորեցնում համապատասխան ջանքեր գործադրել՝ ապահովելու տնտեսական համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը:

232