Եվրո-2024-ի խմբային փուլի շրջանակում այսօր E խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները։

Սլովակիայի և Ռումինիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին՝ 1-1։ Սլովակիայի ընտրանու կազմում աչքի ընկավ Դուդան, Ռումինիայի կազմում՝ Մարինը (11 մ)։

Զուգհեռաբար ընթացող խաղում հանդիպեցին Ուկրաինան և Բելգիան․ այս խաղում ևս գրանցվեց ոչ-ոքի՝ բայց արդեն գոլազուրկ (0-0):

Այսպիսով, այս խմբում բոլոր թիմերը վաստակեցին 4-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Ռումինիան, Բելգիան Սլովակին։ Ուկրաինան դուրս մնաց մրցաշարից։

Աղբյուր  ArmSport.am

236