Ռումինիայի, Բելգիայի, Սլովակիայի և Ուկրաինայի հավաքականները Եվրոպայի 2024 թվականի առաջնության E խմբում վաստակել են 4-ական միավոր։

ԵԱ-ի պատմության մեջ առաջին անգամ խմբում բոլոր չորս թիմերը վաստակեցին նույնքան միավոր։

Ուկրաինան դարձավ առաջին թիմը, որը զբաղեցրեց վերջին տեղը՝ վաստակելով 4 միավոր։

Ռումինիան E խմբում առաջին տեղից դուրս եկավ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ, Բելգիան՝ երկրորդ, իսկ Սլովակիան՝ երրորդ: Ուկրաինան զբաղեցրեց չորրորդ տեղը և լքեց մրցաշարը։

Աղբյուր  ArmSport.am

545