ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 27-ին կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Բաքվում պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը և ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը», -ասված է հայտարարության մեջ:

Այնուհետև դիվանագետը կմեկնի Խորվաթիա՝ մասնակցելու Դուբրովնիկի ֆորումին, որտեղ նա կքննարկի Արևմտյան Բալկանների եվրաատլանտյան ինտեգրումը: Նա կհանդիպի նաև Խորվաթիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնց հետ կխոսի պաշտպանության և էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության մասին։

346