Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շարունակում է միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կոչ անել Բաքվին։ «Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը նորից բացվի։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել շուտափույթ վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը միջանցքով», – ասել է նա՝ ավելացրելնելով, որ Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության հասնել դիվանագիտական ճանապարհով։ 

497