Իրանի նախագահի թեկնածուներ Մասուդ Փեզեշկիանը և Սաիդ Ջալիլին երկուշաբթի և երեքշաբթի կմասնակցեն երկու հեռուստաբանավեճերի՝ հուլիսի 5-ին կայանալիք քվեարկության երկրորդ փուլից առաջ, հաղորդում է Իրանի ազգային հեռուստատեսությունը։

Բացի այդ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր Իրանի նախագահի պաշտոնի երկու հավակնորդների մասին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի շրջանակներում ժողովրդի առաջ նրանց ելույթները, հաղորդում է Mehr-ը։

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները անցել են երկրորդ փուլ այն բանից հետո, երբ ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ձայների 50%-ը, համաձայն շաբաթ օրը հրապարակված արդյունքների։

 

Շաբաթ օրը նախընտրական շտաբի հրապարակած վերջնական հաշվարկներով, ամենաշատ ձայները ստացել է առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիանը՝ 10,4 մլն։ Նրա ամենամոտ մրցակիցը՝ միջուկային ծրագրի նախկին գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, երկրորդ տեղում է 9,4 միլիոն ձայնով:

306