Առաջիկայում սպանդանոցների հետ կապված կարգավորումներում պետք է որոշակի փոփոխություն մտցնենք, բայց հիշում եք, երբ մենք ժամանակին սպանդանոցների մասին կարգավորումները անում էինք, այնտեղ նախատեսեցինք հատուկ կարգավորում շարժական սպանդանոցների մասին: Իմ մարզեր այցերի ժամանակ պարզեցի, որ հանրապետությունում կան շրջիկ սպանդանոցներ, որոնք մեր խնդիրը կարող են լուծել, և մենք առաջիկայում կպայմանավորվենք, թե ինչպես խթանանք այդ գործընթացը: Այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն իր խոսքում նշեց, որ ոչ բոլորն են տեղեկացված շրջիկ սպանդանոցների մասին և «պետք է այդ ինֆորմացիան իրազեկվի բոլորին, որ անասուններին ասֆալտի վրա չմորթեն ու վաճառեն»:

 

«Նույնիսկ թվում է, թե այս տեխնոլոգիաների դարում ցանկացած ինֆորմացիա վայրկյանների ընթացքում կարող է հարյուր հազարների հասանելի լինի, բայց էլի միևնույն է, օգտակար և կիրառական տեղեկատվությունը տեղ հասցնելը մեծագույն մարտահրավեր է»,- ասաց Փաշինյանը:

 

288