Եվրոպական խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսություն սկսելու՝ Հանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարներն այսօր քննարկել են Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության հարցը՝ տալով դրական եզրակացություն: Այդ մասին նշված է խորհրդի տարածած հաղորդագրությունում:
«Եվրոպական Խորհուրդը ողջունում է Հանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու և երկխոսության փուլերում, այդ թվում՝ չափանիշների սահմանման և դրանց իրականացման գնահատման գործընթացում, Խորհրդին և անդամ պետություններին լիարժեք ներգրավելու վերաբերյալ: Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների չեղարկման հնարավորությունը կդիտարկվի միայն չափանիշների ամբողջական կատարումից հետո»,- նշված է հաղորդագրությունում:
22 Հուլիս, 2024 20:28
625
ԱՄՆ որոշ տուրիստական և գործարար վիզաների համար կարող է պահանջել մինչև 15 հազար դոլարի գրավ
05 Օգոստոս, 2025 14:40
Հայտնի ֆոն Մեկ եւ Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երեւանում կներկայացնի «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» նախագիծը
18 Մարտ, 2025 20:59
Արմեն Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային
28 Օգոստոս, 2024 23:15