Երթևեկության փոփոխություն՝ Խանջյան և Ռուբինյանց փողոցներում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում:
Մասնավորապես՝ Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց – Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
02 Օգոստոս, 2024 22:56
1054
Կոմիտասի պողոտայի և հարակից փողոցների խաչմերուկում նոյեմբերի 4-ից երթևեկության փոփոխություններ կլինեն
03 Նոյեմբեր, 2026 14:00
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն․ ՆԳՆ-ն ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն․ տեսանյութ
21 Հոկտեմբեր, 2026 21:36
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
23 Սեպտեմբեր, 2026 00:10
Կոմիտասի պողոտայի և հարակից փողոցների խաչմերուկում նոյեմբերի 4-ից երթևեկության փոփոխություններ կլինեն
03 Նոյեմբեր, 2026 14:00
Կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանությունը՝ կրթության կարևոր բաղադրիչ
23 Հոկտեմբեր, 2026 15:02
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ին
19 Սեպտեմբեր, 2026 16:42