Առաջին ալիքը պարզաբանում է տարածել, թե ինչու ըմբիշների գոտեմարտերը չեն հեռարձակվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առաջին ալիքը պարզաբանում է տարածել, թե ինչու ըմբիշների՝ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը չեն հեռարձակվել։
«Հարգելի´ հեռուստադիտողներ, տեղեկացնում ենք, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»,- ասվում է Առաջին ալիքի տարածած պարզաբանման մեջ։
06 Օգոստոս, 2024 19:56
603
Այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները. մեկնարկել է հայտագրումը
24 Հունիս, 2025 17:39
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը
19 Հունիս, 2025 11:26
Ինչպես էին դաշնակները ժամանակին հալածում Վազգեն Վեհափառին. Արման Բաբաջանյանը փաստեր է ներկայացրել
03 Հունիս, 2025 13:08