Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքվել է գործարք, որի արդյունքում Անկարան ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև նրանց արդիականացման կոմպլեկտներ։

Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել  է  Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ պատասխանելով  F-16 կործանիչների վերաբերյալ հարցին։

Նախարարը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի առանց խնդիրների և մինչև վերջին կործանիչը  կատակարարվի Թուրքիա։

Գյուլերը հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի պաշտոնյաները դեռ քննարկում են գործարքի մանրամասները։

Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է երեք-չորս շաբաթվա ընթացքում լուծել հանրապետությանը F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։

Նշենք, որ ամերիկյան կործանիչների վաճառքը հաստատվել էր, երբ ԱՄՆ Կոնգրեսը որոշել էր չարգելափակել այդ կործանիչների վաճառքը:

«Միացյալ Նահանգները հպարտ է այսօր հայտարարելու Թուրքիայի կողմից նոր F-16 Block 70 կործանիչների ձեռքբերման հարցում ունեցած առաջընթացի մասին։ Երբևէ ստեղծված ամենաառաջադեմ F-16-ը հասանելի է միայն մեր ամենամերձավոր դաշնակիցների և գործընկերների համար», - հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերի բյուրոն։

455