![](https://araratnews.am/admin/images/1724567674.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայում ձերբակալվել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը:
Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Փարիզի օդանավակայանում, երբ նա դուրս է եկել իր անձնական ինքնաթիռից: Ֆրանսիական լրատվամիջոցների աղբյուրների փոխանցմամբ՝ Դուրովին հնարավոր է միանգամից մի քանի մեղադրանք ներկայացվի:
Նա կարող է մեղադրվել ահաբեկչության, խարդախության, փողերի լվացման, երեխաների դեմ հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, քանի որ, ըստ քննիչների, հանցագործությունների հեղինակները «Տելեգրամ»-ն օգտագործել են այդ նպատակների համար։ Եթե Պավել Դուրովը մեղավոր ճանաչվի բոլոր կետերով, նրան կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։