Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն Նոբելյան մրցանակի է առաջադրել «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին։ Այս մասին նա հայտնել է իր «Տելեգրամ»-ի իր ալիքում:

«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա առաջատար է նոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանում։ Իմ կարծիքով, Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի»,- գրել է Կլիմենկոն և նշել, որ պաշտոնական դիմում է ուղարկել Նոբելյան կոմիտե։ Ռեկտորի խոսքով, իր նախաձեռնությանը աջակցել են նաև ասիական և աֆրիկյան երկրների որոշ բուհերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացի այդ, նա հանրաճանաչ մեսենջերի հիմնադիրին հրավիրել է Dubai BRICS ներդրումային ֆորումին՝ որպես բանախոս։ Միաժամանակ նա կկարողանա հեռակա կարգով մասնակցել ֆորումին, եթե նրան չազատեն Ֆրանսիայում կալանքից։

Դուրովը Փարիզի օդանավակայանում ձերբակալվել է օգոստոսի 24-ին։ Ըստ քննիչների՝ նա «Տելեգրամ»-ի միջոցով իրականացվող անօրինական գործողությունների մեղսակից է։ Ֆրանսիայում նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Գործը պարունակում է 12 հանցագործության մեղադրանք, որոնք, ըստ քննիչների, կատարվել են «անանուն անձի» նկատմամբ։ Դրանց թվում են՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու մեղսակցությունը, թմրամիջոցների ձեռքբերման, փոխադրման, պահպանման, վաճառքի կամ փոխանցման մեղսակցությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործություններին մեղսակցության և կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակներում խարդախության մեղսակցության, ինչպես նաև այլ հանցագործությունների համար:

Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 27-ին, հաղորդվել է, որ նա դեռ 48 ժամ կպահվի կալանքի տակ։

616