Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, գեներալ-գնդապետ Զ.Հասանովը շնորհավորել է թուրք գործընկերոջը Հաղթանակի և Թուրքիայի Զինված ուժերի օրվա առթիվ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
30 Օգոստոս, 2024 17:18
533