Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում անցկացվող «Europe Whole and Free: A Renewed Commitment to European Security» պանելային քննարկմանը։ Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այդ համատեքստում ԵՄ հետ հարաբերությունների խորացման ՀՀ կառավարության պատրաստակամությանը։ «ՀՀ վարչապետն ասել էր՝ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանն այնքան մոտ լինել, որքան որ ԵՄ-ն հարմար կգտնի, և այսօր հայ հասարակությունը սպասում է պատասխանի, քանի դեռ հնարավորության «դուռը բաց է»։

Մենք ցանկանում ենք լինել այն միջավայրում, որի հետ կիսում ենք նույն արժեքները։ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի, Հայաստանի կառավարությունն ունի եվրոպական ձգտումներ»,- իր խոսքում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։

424