Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմից տեղեկանում ենք, որ 2024-ին տոնը կնշվի սեպտեմբերի 15-ին։ Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է:  Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Տեղեկացնենք, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել  կառավարության որոշմամբ, սակայն այս տարի կառավարությունը այդպիսի որոշում չի ընդունել:

Այսպիսով, Խաչվերացի հաջորդող սեպտեմբերի 16-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։

870