Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

 ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ն, այլ տարածքային բաժանման օրենքով գրել է, որ այս գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետություն է, այսինքն՝ իրավական առումով մենք բազմաթիվ անգամ դա ֆիքսել ենք: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատասխանատու է ՀՀ սահմանների համար, ՀՀ իշխանությունը կստորագրի յուրաքանչյուր փաստաթուղթ, որտեղ ՀՀ ինքնիշխանության սահմանները ֆիքսվում են:

 

Ալեն Սիմոնյանը դիմելով լրագրողներին հարցրեց, թե երբ են դադարելու մտնել մի ցիկլի մեջ, որտեղ բերում դնում են մի իրավիճակի մեջ, որտեղ Արցախի տարածքում ՀՀ ինքնիշխանության ոչնչացման հարցը 3-րդ գործընկերներ փորձում են լուծել:

 

 

«Մի քանի օրվա մեջ Արցախի էջը փակեցին, հաջորդ նպատակը ՀՀ-ի էջը փակելն էր, որ ՀՀ-ն գոյություն չունենա: Պատերազմից մի տարի հետո գալիս ասում էին, որ այս իշխանությունները չեն կարող բանակցել, մի տարի հետո պատերազմ է սկսվելու, Արցախի էջով փորձել են փակել Հայաստանի Հանրապետության էջը»,- ասաց ԱԺ նախագահը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

445