Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Որևէ մեկի ննջարան չենք մտնում, հոգևոր կառույցի մասին ենք խոսում». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի ու կուսակրոն հոգևորականների հետ կապված վարչապետի վերջին գրառումներին։ 

Սիմոնյանը չի բացառել, որ սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխություններ էլ լինեն. «Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ սահմանադրության մեջ եթե փոփոխություն լինի, այդ հարցը ևս այլ կերպ է ներկայացված լինելու, որովհետև Հայաստանը խղճի ազատություն դավանող երկիր է, և կարծում եմ՝ եթե ինչ-որ կրոնական կառույց ունենում է հատուկ կարգավիճակ, նշանակում է՝ պետությունը ևս պետք է դրա մեջ ունենա մասնակցություն, առնվազն՝ այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար»։ Ըստ Սիմոնյանի, եկեղեցին այլևս քաղաքական կուսակցության դեր է իր վրա վերցրել. «Եթե Բագրատ Սրբազանը կարող է Կանադայի քաղաքացի լինելով՝ վարչապետի թեկնածու լինել, չեմ բացառում, որ մի օր էլ կաթողիկոսը վարչապետի թեկնածու լինի։ Կաթողիկոսն էլ իրավունքներ ունի և կարող է որպես վարչապետի թեկնածու ներկայանալ»։

Ըստ Սիմոնյանի, հոգևորականները մոռացել են, որ Աստծո ծառան են. «Մտածում են՝ գողական են, հարց լուծող, քավոր, բիզնեսմեն»։ Նա հիշեցրել է, որ սրբազան կար՝ զենքով էր շրջում։

340