Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները, չնայած պատժամիջոցներին, թույլ չեն տա «մեծ երկրներին» իրենց օգտագործել այնպես, ինչպես Ուկրաինային։ 

Կալաձեն ասել է, որ իշխող կուսակցությունը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը և երկրում խաղաղությունը։ Ներկայիս իշխանությունը ոչ մեկին հնարավորություն չի տալիս՝ հանուն «մեծ երկրների» շահերի, պետությանը «դժվար դրության» մեջ դնել, ինչպես Ուկրաինային, նշել է նա։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վրաստանի «ուկրաինացում» տեղի չի ունենա։

«Վրաստանում խաղաղությունը կպահպանվի, անկախ նրանից, թե ինչպես են մեզ սպառնում, ինչ պատժամիջոցներ էլ կիրառվեն մեր դեմ։ Մենք միշտ հետամուտ ենք լինելու մեր երկրի ու ժողովրդի շահերին»,- ասել է Կալաձեն։

Սեպտեմբերի 18-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացրել էր, որ Թբիլիսին պատրաստվում է վերանայել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի։

245