Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Ժորա Ա-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորանների» սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները վարորդին տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, վերջինս եղել է սթափ:  Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ուղղել են ավտոմեքենան, որը քարշակով տեղափոխվել է անվտանգ վայր:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

556