
Նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանի անդրադարձը Մովսես Հակոբյանի ասուլիսին․
«Նախկին պայմանագրերից բացի, նոր պայմանագրերի շրջանակներում ձեռք բերված զինամթերքի քանակը եղել է ավելի շատ, քան վերջին մեկ կամ երկու տարում։Հայկական արտադրության անօդաչու սարքերի մասով կարող եմ ասել, որ այս ընթացքում հիմնականում փորձարկել ենք նմուշները։
Եթե վերցնենք օղակներով, ապա Մովսես Հակոբյանի ժամանակ ջոկերը պակասել են 6 տոկոսով, դասակները՝ 4,5 տոկոսով։Իմ պաշտոնավարման ժամանակ դասակները ավելացել են 2,3 տոկոսով։ Վաշտ օղակում պակասել է 12 և ավել տոկոսով Մովսես Հակոբյանի ժամանակ, իմ ժամանակ ավելացել է 2,5 տոկոսով։ Գումարտակ օղակում պակասել է 4-ից ավել տոկոսով իմ ժամանակ ավելացել է 1 տոկոսով։
Մովսես Հակոբյանի ժամանակ մասսայական կրճատվեցին փորձառու սպաները՝ տարիքի պատճառով։ Մոբիլիզացիոն համակարգի մեջ իջեցվեց տարիքային ցենզը, որը հետագայում ստեղծեց բազմաթիվ խնդիրներ։ Ես շատ ցավում եմ, երբ Մովսես Հակոբյանը հանդես է գալիս հրապարակայնորեն՝ խոսելով ներքին խոհանոցի մասին, այն էլ դա անելով այս ժամանակին»։