
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել երկխոսության միջոցով պատերազմը դադարեցնելու նպատակին հասնելու համար՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրինության՝ Էրդողանը Նյու Յորքի «Turkevi» հյուրանոցում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք այստեղ են ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Ըստ զեկույցի՝ նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան միշտ հավատացել է, որ «ուկրաինա-ռուսական պատերազմը կարող է ավարտվել երկխոսության միջոցով՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»։
Վերջում Զելենսկին Էրդողանին հրավիրել է այցելել Ուկրաինա։