Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Ամիլախվարիին՝ որպես Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի, արգասաբեր աշխատանքի համար, նախարարությունում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։ Գիորգի Ամիլախվարիի հրաժարականը մեծ կորուստ է Վրաստանի և ողջ իշխող թիմի համար»,- մեջբերում է մամուլը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ելույթը Ամիլախվարիի հրաժարականի կապակցությամբ։
Ինչպես նշվում է կառավարության հայտարարության մեջ, Ամիլախվարին թողել է քաղաքականությունը և աշխատանքի անցել մասնավոր հատվածում։ Թե ով կփոխարինի նրան նախարարի պաշտոնում, դեռ հայտնի չէ։
Ամիլախվարին կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի մարտից։ Մինչ այդ նա Վրաստանի խորհրդարանի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահն էր։