Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա: Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն հրապարակվում Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ մանրամասները:
«Ես չեմ կարող հիմա պահել այդ թուղթը և ասել՝ առաջին կետում այս է գրված, երկրորդ կետում այս է գրված, երրորդ կետում այս, այդտեղ գաղտնիքի հարց չէ, այդտեղ դիվանագիտական կոռեկտության հարց է, որ աշխատանքային փաստաթուղթը, որն ըստ էության, եթե երկրորդ կողմի հետ աշխատում ես, նշանակում է, որ այդ թուղթը երկրորդ շահառու էլ ունի և միակողմանի այդպիսի բան անելը պարզապես կոռեկտ չէ»,- հայտարարեց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագծում խոսքը դիվանագիտական հարաբերությունների հաստատման, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիտորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում։