Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրավիճակը Լիբանանում օրեցօր վատթարանում է` Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ պետք է հասնել հրադադարի:

Իր ելույթում Բորելը հայտարարել է, որ Լիբանանի բնակչության ավելի քան 20%-ը ստիպված է եղել տեղափոխվել բնակության վայրից:

«Ռմբակոծություններն ազդել են Սիրիայի հետ հաղորդակցության վրա, սիրիացի միգրանտները փորձում են վերադառնալ Սիրիա՝ փրկվելու Լիբանանում ստեղծված իրավիճակից: Դա մեզ համար իհարկե հետևանքներ կունենա»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետը՝ հավելելով, որ այս պահին կարևոր է հնարավորինս արագ դիվանագիտական միջոցներով հրադադարի հասնելը։

539