Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր հրաժարական ներկայացրեց:

Բանն այն է, որ վերջերս ՔՊ խմբակցության կողմից ԱԺ-ում վերաընտրված Բաղրամյանը նույն ՔՊ խմբակցության հետ ՀԷՑ-ի թեմայով հանդիպումից հետո մեղմ ասած հայտնվեց անհարմար վիճակում. բացահայտվեցին մի շարք խնդիրներ` ներդրումների թերակատարումից մինչև մրցույթների թափանցիկություն, որոնց մասին Բաղրամյանը մինչ պատգամավորների ուղիղ հարցերը որևէ մեկին չէր զեկուցել:

Ըստ էության, Բաղրամյանին ոչինչ չէր մնում անել բացի հրաժարական ներկայացնելուց:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ խմբակցությունը մտադիր է ամբողջությամբ ուսումնասիրել ՀԾԿՀ-ի գործունեությունը, որի տիրույթում է ոչ միայն հոսանքի, այլև գազի, ջրի և այլ հանրային ծառայությունների հետ կապված ոլորտները:

733