Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին ասել է, որ հիմք չկա չհավատալու վրացի քաղաքական գործիչների այն հայտարարություններին, թե Արևմուտքը Թբիլիսիին մղում է Ռուսաստանի դեմ պատերազմի։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել, որը կտևի երեքից չորս օր։

«Ես նրանց չվստահելու պատճառ չեմ տեսնում։ Նրանք վկայակոչում են արեւմտյան երկրների հետ երկխոսությունները, որոնք ուղղակիորեն դրդել են իրենց ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ»,- ասել է Լավրովը:

551