Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ։

Ռուսաստանի ղեկավարը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ կհանդիպի Փեզեշքիանին․ նա Իրանի նախագահին հանդիպել էր  Աշխաբադում կայացած ֆորումում, որտեղ քննարկել էին Մերձավոր Արևելքում վատթարացող իրավիճակը։ 

Պուտինը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է հանդիպելու Էրդողանին, սակայն ղեկավարներն այս տարի 6 անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Այսօր նրանք նախատեսում են քննարկել առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Թուրքիայում միջազգային գազային հանգույց ստեղծելու նախագիծը։

Պուտինն այս տարի առաջին անգամ է հանդիպում Եթովպիայի վարչապետի հետ։ Մինչ այդ նրանք հանդիպել էին անցյալ տարվա հուլիսին, երբ Աբի Ահմեդը Սանկտ Պետերբուրգ էր եկել՝ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին մասնակցելու համար։

298