Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Գերմանիան, պատրաստ չեն տեղի տալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահանջներին և անմիջապես հրավիրելու նրան դաշինք՝ վախենալով Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունից։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չորս անանուն պաշտոնյաների ու դիվանագետների։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան ու ԱՄՆ-ն առաջիններից են, որ վարանում են Կիևին դաշինք հրավիրել։ «Այն երկրները, ինչպես օրինակ՝ Բելգիան, Սլովենիան և Իսպանիան, թաքնվում են ԱՄՆ-ի և Գերմանիայի թիկունքում, նրանք ևս չեն ցանկանում [որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին]»,- մեջբերում է Politico-ն դաշինքի անանուն ներկայացուցչի խոսքերը:
Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի անդամակցությանը դեմ են նաև Հունգարիան և Սլովակիան։