Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված համաժողովում մեկնաբանել է Վրաստանում ընդունված օրենքները, այդ թվում՝ «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը։ Իր ելույթի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Վրաստանին պարտադրվում է ԼԳԲՏ քարոզչությունը։
«Մենք անհանգստանում էինք վրացիների համար։ Լսեք, ԼԳԲՏ-ն պարտադրե՞լ վրացիներին։ Վրացիներին, որոնք ԽՍՀՄ-ի ամենաթույն տղերքն էին, տղամարդիկ, ինչ-որ ԼԳԲՏ են պարտադրում նրանց։ Վրացիները դա չեն ընդունի, քանի որ «դեռ բարուրից» նրանց կանայք են հետաքրքրում, ասել է Լուկաշենկոն։ Կովկասում ԼԳԲՏ»,- ասել է նա։
Լուկաշենկոն նաև նշել է, որ Վրաստանը «ցանկանում էր, որ իր երկրում թափանցիկ լինի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, իսկ Արևմուտքը դրա համար կործանում է երկիրը»։