Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հերթական հանրահավաքի մասին, որն արդար չեն համարում։ Համապատասխան հայտարարությամբ վրացական մի քանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ են հանդես եկել հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, համատեղ մամուլի ասուլիսում։

Ըստ քաղաքական գործիչների՝ հոկտեմբերի 26-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում իրենց հաջողվել է հավաքել «լայնածավալ կեղծիքների լուրջ ապացույցներ»։ 

Ընդդիմադիրները խոստացել են գործողությունների մանրամասն պլանը հայտարարել երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք հանրահավաքում։ «Մենք կհանդիպենք երկուշաբթի ժամը 19.00-ին Ռուսթավելիում և ձեզ կտեղեկացնենք գործողությունների ծրագրի մասին»,- ասել է Անա Դոլիձեն «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի հայտարարության մեջ:

321