Տրանսպորտից օգտվելիս առաջիկայում հնարավոր կլինի վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։
«Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հավաքումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։
Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,- հայտնել է Կոստանյանը:
02 Նոյեմբեր, 2024 16:43
984
Զեղծարարները տիրապետում են հեռախոսին և թալանում բանկային հավելվածից․ Մարտիրոսյան․ տեսանյութ
25 Նոյեմբեր, 2025 20:26
Խարդախություն՝ բանկային քարտի միջոցով․ տեսանյութ
08 Մարտ, 2025 11:14
Գողություն բանկային քարտից․ բացահայտում
07 Փետրվար, 2025 13:54
Ճամփորդական էմոցիաներն ավելի հաճելի են Հայէկոնոմբանկի VISA Guru Travel և Mastercard World քարտերով
09 Մարտ, 2026 19:25
Կանխվել է մեծ քանակությամբ բաժանորդային քարտեր փոխանցելու փորձը
14 Նոյեմբեր, 2025 13:26
Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի. Կառավարությունը լազերային համակարգեր է ձեռք բերել. Սարգսյան (տեսանյութ)
30 Ապրիլ, 2025 13:19