Որոնք են Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի առանցքային կետերը
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։
Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.
- առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
- դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
- պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
26 Նոյեմբեր, 2020 02:50
601
Խորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամները
21 Ապրիլ, 2026 22:08
Դեսպան Խաչատրյանը Ֆրանսիայի Սենատում քննարկել է հայ-ֆրանսիական գործընկերության զարգացման հարցերը
03 Դեկտեմբեր, 2025 14:26
ԱՄՆ Սենատը 11-րդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը
21 Հոկտեմբեր, 2025 11:06
Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները
05 Փետրվար, 2026 14:12
Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը
06 Դեկտեմբեր, 2025 00:02
Ինչ ծրագրեր են իրականացվել 2023-ից մինչ այժմ՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. ԱՍՀՆ-ն ամփոփել է
01 Օգոստոս, 2025 12:15
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
04 Հունիս, 2026 20:11
Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
31 Մայիս, 2022 19:29
Սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն ՀՀ պետական սահմանի անցման կետերում (տեսանյութ)
08 Հոկտեմբեր, 2021 14:19