Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվում այսօր մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը:

Միջոցառումը տեղի է ունենում բնապահպանական և կլիմայական փոփոխություններով զբաղվող մի շարք հիմնադրամների բողոքների ու դժգոհությունների ֆոնին՝ հաշվի առնելով, որ նման միջոցառում անող երկիրը համարվում է ածխաջրածնային հումքի խոշոր արտահանող երկիր և նախատեսում է 2033  թվականին ավելացնել երկրում գազի տարեկան արդյունահանումը մոտավորապես 32 տոկոսով։ 

Դժգոհություններից անմասն չեն մնում նաև մարդու իրավունքների պաշտպան մի շարք հայտնի կազմակերպությունները, որոնք մեղադրում են նման միջոցառումը անցկացնել բռնապետական երկրում, որտեղ որ լրջորեն սահմանափակում են խոսքի և խաղաղ հավաքների ազատությունները։

Ըստ նախնական տվյալների՝ ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը այս համաժողովին։ Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական ​​պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Բաքվում կայանալիք միջոցառմանը։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ հայտարարեցին, որ չեն մասնակցի COP29-ին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի մասնակցի համաժողովին, քանի որ Եվրահանձնաժողովը գտնվում է անցումային փուլում, «նախագահը կկենտրոնանա իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»։ Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի երկրորդ ժամկետը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում սկսվում է դեկտեմբերի 1-ին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բաց կթողնի կլիմայական գագաթնաժողովը, ըստ տեղեկությունների՝ նրա անցկացվելու վայրի պատճառով: Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ սրվել են անցյալ տարվանից, երբ Փարիզը դատապարտեց Բաքվի գործողությունները Ղարաբաղում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի մասնակցելու COP29-ին՝ ներքաղաքական խնդիրների պատճառով. չորեքշաբթի օրը Գերմանիայում փլուզվեց իշխող կոալիցիան։

Քանի որ COP29-ը տեղի է ունենում ԱՄՆ հետընտրական ժամանակահատվածում, նախագահ Օլաֆ Շոլցը նույնպես չի մասնակցի համաժողովին: Նա երկրորդ տարին անընդմեջ բաց է թողնում կլիմայի վերաբերյալ գլոբալ բանակցությունները:

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան նույնպես չեղյալ է հայտարարել իր ուղևորությունը՝ անցյալ ամիս գլխի վնասվածք ստանալուց հետո: Հիվանդության ապաքինման պատճառով Բաքու չի ժամանանի նաև Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին, քանի որ, իր իսկ խոսքերով, մոտ ժամանակներս է եղել Բաքվում։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հարավային Աֆրիկայի վարչապետ Սիրիլ Ռամաֆոսան և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը նույնպես բաց կթողնեն այս տարվա կլիմայի համաժողովը:

Անցյալ տարի Դուբայի գագաթնաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է 83884 մարդ։ Այս տարի նրանց թիվը ՄԱԿ-ը համաձայնել է սահմանափակել մասնակիցների թիվը մինչև 40,000 մարդ։

488